Գլխավոր / Հայաստան / Նոր դիահերձարանն արձագանքում է մահացածների շարժումներին

Նոր դիահերձարանն արձագանքում է մահացածների շարժումներին

Թուրքիայում դիահերձարան են կառուցել, որը արձագանքում է դիակների շարժումներին: Այն պարագայում, երբ մահացածներից որևէ մեկը կյանքի վերադառնա, սարքը կարձագանքի նրա շարժումներին:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` դիահերձարանի սառնարանները հագեցվել են դյուրազգաց, սենսորային սարքերով, որոնք արձագանքում են խցիկի ներսում տեղի ունեցող շարժումներին: Անգամ նվազագույն շարժումը միացնում է ազդանշանը:

«Անգամ, եթե բժիշկը մահացած է ճանաչել մարդուն, նա դեռ կարող է արթնանալ, և մենք պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն»,- նորամուծության սկզբունքը պարզաբանել է դիահերձարանի ղեկավար Ակիֆ Կայադուրմուսը: Նա նաև հավելել է, որ սառնարանային խցիկներն այնպես են կառուցված  որ նրանց դռները ավտոմատ կերպով բացվում են, եթե դրանց ներսից դիպչում են:

Tekali Taxi