Գլխավոր / Հայաստան / «Կգնամ, ի՞նչ եք ուզում». ՀՖՖ նախագահը չի ցանկանում «պետությանը ծախսի տակ գցել»

«Կգնամ, ի՞նչ եք ուզում». ՀՖՖ նախագահը չի ցանկանում «պետությանը ծախսի տակ գցել»

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չի հրաժարվում պատգամավորական մանդատից այս պահին, քանի որ չի ցանկանում «պետությանը ծախսի տակ գցել»: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Հայրապետյանը հաստատել է իր նախկին ասուլիսներից մեկում հնչեցրած այն խոսքերը, որ Ազգային Ժողովն իր տեղը չէ` նշելով, որ հաջորդ գումարման ԱԺ-ում տեղ զբաղեցնելու համար ինքը չի պայքարելու:

«Մեծ հաճույքով կհրաժարվեի հիմա, բայց անիմաստ ա, որովհետև 2-3 ամիս է մնացել, լրացուցիչ ծախսերի տակ պետությանը գցել, որ նոր ընտրություններ լինեն… Չէ՞ որ ամեն ընտրություն պետության համար ֆինանսական ծախս ա: Երկու-երեք ամսվա համար արժի՞ հրաժարական տալ: Հեչ չարժի: Դրա համար ցանկալի չի: Համբերեք, էլի, մնացել է 2-3 ամիս: Կգնամ, ի՞նչ եք ուզում», – ասել է Հայրապետյանը:

 

Tekali Taxi