Գլխավոր / Հայաստան / 41-ամյա «երեխայի» ծնողները ցանկանում են վտարել նրան հայրական տանից

41-ամյա «երեխայի» ծնողները ցանկանում են վտարել նրան հայրական տանից

Իտալացի զառամյալ ամուսիններն իրենց հասուն որդուն տանից վտարելու համար դիմել են իրավաբանների օգնությանը: Ծնողները պնդում են, որ հոգնել են իրենց 41-ամյա որդուց և ցանկանում են, որպեսզի նա հնարավորին չափ շուտ իր համար բնակարան գտնի և վերջապես հեռանա հայրական տանից:

41-ամյա որդու դեմ բողոքում ընտանիքի հայրը նշել է, որ իր հասուն զավակը լավ աշխատանք և կայուն եկամուտ ունի, սակայն չի ցանկանում հեռանալ ծնողների բնակարանից, քանի որ գտնում է, որ հարմար է ապրել հոր և մոր հետ: «Նրան դուր է գալիս, երբ իր իրերը մաքուր և արդուկված են, իսկ սեղանին պատրաստ կերակուր կա»,- ասել է հայրը:

Սպառողների իրավունքների ասոցիացիան հաշվի է առել ծնողների բողոքը, և արդեն զգուշացրել է տղամարդուն հայրական տանից դուրս գալու անհրաժեշտության մասին: Նոր բնակարան գտնելու համար նրան 10 օր ժամանակ են տրամադրել, հակառակ դեպքում գործը դատարան կփոխանցվի:

Tekali Taxi