Գլխավոր / Հայաստան / Մատերացին չգիտեր, որ Զիդանը քույր ունի. իտալացի պաշտպանը պատմել է` ինչ է եղել եզրափակիչում

Մատերացին չգիտեր, որ Զիդանը քույր ունի. իտալացի պաշտպանը պատմել է` ինչ է եղել եզրափակիչում

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է Զինեդին Զիդանի հետ ընդհարման պատճառների, ինչպես նաև այն բառերի մասին, որոնք ֆրանսիացի ֆուտբոլիստի հայտնի հարվածի առիթ են դարձել Գերմանիայում անցկացվող 2006թ. Աշխարհի Գավաթի եզրափակիչում:

«Ես կարող էի խուսափել իրադարձությունների նման զարգացումից, բայց Զիդանը ինձ չորս անգամ ասաց. «Ուզո՞ւմ ես մարզաշապիկս հագնել», և ես պատասխանեցի` «Ավելի լավ է` քրոջդ հագնեմ»,- պատմել է իտալացին:

«Ավելի ուշ իմացա, որ նա իսկապես քույր ունի, իսկ երբ այդ բառերն արտաբերում էի, չգիտեի այդ մասին»,- «Հարված գլխով» հաղորդման ընթացքում ասել է Մատերացին: «Ես երբեք ոչ ոքի մորը չէի վիրավորի, որովհետև ինքս իմին կորցրել եմ 14 տարեկանում»:

Tekali Taxi