Գլխավոր / Հայաստան / Beeline-ը հերքում է. բաժանորդների տվյալները չէին կարող հայտնվել հաքերների ձեռքում

Beeline-ը հերքում է. բաժանորդների տվյալները չէին կարող հայտնվել հաքերների ձեռքում

«Beeline»-ի բաժանորդների տվյալների բազան որևէ ցանցով չի հաղորդակցվում արտաքին աշխարհի հետ և անհասանելի է համացանցում, ուստի` չէր կարող հաքերային հարձակման ենթարկվել: Այս մասին Epress.am-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը` մեկնաբանելով այսօր մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանում գործող բջջային օպերատորների համակարգչային տեղեկատվությունը հայտնվել է հաքերների ձեռքում:

«Պատասխանը առ այն, թե ինչպես է այդ բազան հայտնվել հաքերների մոտ, Beeline-ն ակնկալում է ստանալ իրավապահ մարմիններից», – ասել է ընկերության ներկայացուցիչը:

«ՎիվաՍել» ընկերությունը զերծ մնաց հարցի առնչությամբ մեկնաբանություններից, իսկ «Օրանժից» խոստացան պատասխանել 2-3 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ «Արմենտել»-ի, «Վիվասել»-ի և «Օրանժ»-ի հեռախոսային բազաներն ամբողջությամբ հայտնվել են շուկայում:

Ինչ-որ մարդիկ` հակերներ, ապօրինի տիրացել են համակարգչային տեղեկատվությունը, և բոլոր բաժանորդների  տվյալներն այսօր ազատորեն վաճառվում են: Թե դա ինչ պայմաններում է տեղի ունեցել, 6-րդ գլխավոր վարչությունը դեռ փորձում է պարզել արդեն հարուցված կոնկրետ քրեական գործի շրջանակներում:

Tekali Taxi