Գլխավոր / Հայաստան / Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի «ապօրինի ընտրությունները»

Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի «ապօրինի ընտրությունները»

Վրաստանի ԱԳ նախարարությունը հաստատում է Ադրբեջանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը սատարելու փաստը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում և չի ճանաչում 2011 թվականի սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում կայացած «ապօրինի, այսպես կոչված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի արտաքին գերատեսչությունը ողջունում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված համաշխարհային հանրության ջանքերը և կարծում է, որ երկխոսության շարունակությունից բացի, այլ տարբերակ չկա, ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi