Գլխավոր / Հայաստան / Անժելա Սարգսյանի մասնակցությամբ նոր ֆիլմը կցուցադրվի «Նաիրի» կինոթատրոնում (ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ)

Անժելա Սարգսյանի մասնակցությամբ նոր ֆիլմը կցուցադրվի «Նաիրի» կինոթատրոնում (ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ)

Հոկտեմբերի 10-ից «Նաիրի» կինոթատրոնի էկրաններին կցուցադրվի  ռեժիսոր Աշոտ Գևորգյանի հեղինակային «Անտրոպոլոգիա» գեղարվեստական կինոնկարը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Կարեն Ջանիբեկյանը, Հովհաննես Բաբախանյանը, Անժելա Սարգսյանն ու Լուիզա Ղամբարյանը:

Նշենք, որ ֆիլմի գովազդային տեսանյութը Facebook սոցիալական ցանցում տեղադրել է «Individuum casting production»-ը, որը  միաժամանակ համարվում է ֆիլմի հովանավորներից մեկը:

Հիշեցնենք, որ «Նաիրի» կինոթատրոնը կվերսկսի իր աշխատանքները հոկտեմբերի 1-ից:

Tekali Taxi