Գլխավոր / Հայաստան / Իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը. Զուրաբյան

Իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը. Զուրաբյան

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Հայաստանում չկա որևէ մեկը, ով ունի պատրանք, թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են որևէ զիջման, չնայած սեպտեմբերին իշխանությունները պետք է կողմնորոշվեին արտահերթ ընտրությունների անցկացման հարցում:

Նրա խոսքով` իշխանությունները պատրաստ էին զիջումների Կոնգրեսի գարնանային հզոր հանրահավաքների  ազդեցության ներքո, և այդ ընթացքում բավական լուրջ զիջումներ եղան, բայց այժմ նրանք ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին և այլևս որևէ զիջման չեն գնում:

Զուրաբյանը նշել է, որ իշխանությունները համարում են, որ լարվածությունը թուլացել է  և հետագա զիջումների կարիքը չկա:

«Նրանք չեն հասկանում, որ  լարվածությունը թուլացել է հենց այն պատճառով, որ ժողովուրդը սպասում է, որ նրա պահանջները կկատարեն երկխոսության միջոցով: Հենց դա է պատճառը, որ մենք որպես ընդդիմություն ժողովրդի ձայնը փորձեցինք հասցնել իշխանություններին, սակայն այսօր ստիպված ենք եզրակացնել, որ իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը: Ուստի այսօր գալիս է  պահը, երբ ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ, և իշխանություններին իր ձայնը հասցնի լրիվ ուղիղ կերպով` հանրահավաքների բազմամարդությամբ, վճռականությամբ և կոնկրետ գործողություններով››,- ասել Զուրաբյանը:

Բանախոսը նաև կոչ է արել ժողովրդին սեպտեմբերի 30-ին ներկայանալ համապետական հավաքի, որը «նորից պետք է գործի որպես ժողովրդի ինքնակառավարաման ֆորում և որոշումներ կայացնի` ընդունելով իրենց հետագա անելիքների հստակ ծրագիրը»:

Tekali Taxi