Գլխավոր / Հայաստան / ՀՔԾ պետի տեղեկալի որդուն բաց են թողել Սարգսյանի և Միրզոյանի զրույցից հետո

ՀՔԾ պետի տեղեկալի որդուն բաց են թողել Սարգսյանի և Միրզոյանի զրույցից հետո

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդին, ում ոստիկանություն էին հրավիրվել սեպտեմբերի 23-ին, հարցաքննվել է և ազատ է արձակվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Նշենք, որ մամուլում նրա անունը կապում էին սեպտեմբերի 23-ին վնասազերծված, Հայաստանում մի շարք ավազակային հարձակումներ իրագործած հանցավոր խմբավորման հետ: Այդ լուրերը, սակայն, ոստիկանությունը հերքել է:

 

«Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն` Մաթևոսյանի որդին ազատ է արձակվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի միջև կայացած զրույցից հետո: Միրզոյանը փորձել է Սարգսյանից պարզել, թե ինչպես եղավ, որ տեղեկատվական արտահոսք ապահովվեց ոստիկանության կողմից, թե այս կամ այն պաշտոնյայի որդին զինված բանդայի անդամ է, ինչը հետագայում չհաստատվեց: Թե ինչ բացատրություն է տվել Սարգսյանը, օրաթերթին չի հաջողվել պարզել: «Ժողովուրդը», այնուամենայնիվ, արձանագրում է, որ օպերացիայի ավարտից հետո պարզվել է, որ որևէ պաշտոնյայի որդի ավազակախխմբում չի եղել, իսկ եղածներն էլ դեպքի վայրում միամիտ հայտնվածներն են եղել:

Tekali Taxi