Չեմպիոնների Լիգա. գոլառատ երեկո և անակնկալ Մանչեսթերում
Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի առաջին խաղային օրը գոլառատ ստացվեց: Սեպտեմբերի 27-ին կայացած 8 հանդիպումներում 23 գնդակ խփվեց:
Ամենագոլոռատ ու անակնկալ խաղը կայացավ Մանչեսթերում, որտեղ տեղի «Յունայթեդը» ընդունել էր շվեյցարական «Բազելին»: Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 2:0 հաշվով Դեննի Ուելբեքի հեղինակած գնդակների շնորհիվ, սակայն երկրորդում «Բազելը» 3 գոլի հեղինակ դարձավ: Մեկ անգամ աչքի ընկավ Ֆաբիան Ֆրեյը, երկու անգամ` Ալեքսանդր Ֆրեյը: «Յունայթեդը» փրկվեց վերջին րոպեին, երբ Էշլի Յանգը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը` 3:3:
Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենում, որտեղ «Բավարիան» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»: Չնայած վերջինիս կազմում շատ են աստղերը, կազմակերպված թիմ «Ալյանց արենայում» երկրպագուներն այդպես էլ չտեսան: Հավասար պայքար էր ընթանում միայն առաջին կես ժամվա ընթացքում, որից հետո դաշտի տերերը ուժեղացրեցին ճնշումը և 2 գոլ հեղինակեցին: երկու դեպքում էլ մոտ տարածությունից մրցակցի դարպասը գրավեց Մարիո Գոմեսը:
Արդյունքեր.
A խումբ
Բավարիա (Գերմանիա) – Մանչեսթեր Սիթի (Անգլիա) 2:0
Նապոլի (Իտալիա) – Վիլյառեալ (Իսպանիա) 2:0
Բավարիա - 6 միավոր, Նապոլի - 4 միավոր, Մանչեսթեր Սիթի – 1 միավոր, Վիլյառեալ – 0 միավոր
B խումբ
ԲԿՄԱ (Ռուսաստան) – Ինտեր (Իտալիա) 2:3
Տրաբզոնսպոր (Թուրքիա) – Լիլ (Ֆրանսիա) 1:1
Տրաբզոնսպոր - 4 միավոր, Ինտեր - 3, Լիլ - 2, ԲԿՄԱ - 1
C խումբ
Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Բազել (Շվեյցարիա) 3:3
Օցելուլ (Ռումինիա) – Բենֆիկա (Պորտուգալիա) 0:1
Բազել - 4 միավոր, Բենֆիկա - 4, Մանչեսթեր - 2, Օցելուլ - 1
D խումբ
Օլիմպիկ Լիոն (Ֆրանսիա) – Դինամո (Խորվաթիա) 2:0
Ռեալ (Իսպանիա) – Այաքս (Հոլանդիա) 3:0
Ռեալ - 6 միավոր, Օլիմպիկ Լիոն - 4 միավոր, Այաքս - 1 միավոր, Դինամո - 0 միավոր