2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանի հավաքականն արդեն Դուբլինում է

Րոպեներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ինքնաթիռը վայրէջք կատարեց Դուբլինի միջազգային օդանավակայանում:

Հայաստանի հավաքականը Դուբլինում հանգրվանելու է «Ռեդիսոն Բլու Սենտ Հելեն» հյուրանոցում: Եվրո-2012-ի ընտրական փուլի` վաղը կայանալիք Իռլանդիա-Հայաստան հանդիպումից առաջ մեր թիմն այսօր երեկոյան մարզում կանցկացնի Դուբլինի «Ավիվա» ստադիոնում:

Նշենք, որ վաղվա հանդիպումը սպասարկելու է իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը: