Երևանի «Ուլիսն» ընդամենը մեկ հաղթանակ պետք է տանի իր պատմության ընթացքում չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Դա պարզ դարձավ այսօր, երբ Երևանի «Փյունիկը» 25-րդ տուրում 0:3 հաշվով պարտություն կրեց «Բանանցից»: «Ուլիսը» երեկ 2:2 էր խաղացել «Շիրակի» հետ: Այս պային «ուլիսցիներն» իրենց հետապնդող «Գանձասարից» առաջ են անցել 7 միավորով, իսկ «Փյունիկից» 8, մինչդեռ առաջնության ավարտին մնացել է 3 տուր: Հաջորդ տուրում «Ուլիսը» հանդիպում է Երևանի «Արարատի» հետ:
Արդյունքներ.
Հոկտեմբերի 17
«Փյունիկ»-«Բանանց» 0:3 (0:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովահննիսյան
Գոլերը` Բրունո Կորեա, 34, 52, 53
«Իմպուլս»-«Միկա» 0:2 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Կոնստանտին Մանդրիչենկո, 57, 77
Հոկտեմբերի 16
«Ուլիս»-«Շիրակ» 2:2 (0:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Գեորգի Կրասովսկի, 66, 79 («Ուլիս»), Անդրանիկ Բարիկյան, 64, 71 («Շիրակ»)
«Գանձասար»-«Արարատ» 2:0 (1:0)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Գուստավո Կորեա, 20, Վահե Դավթյան, 46
Մրցաշարային աղյուսակ.
Ուլիս 25 խաղ, 49 միավոր
Գանձասար 25, 42
Փյունիկ 25, 41
Բանանց 25, 37
Միկա 25, 37
Իմպուլս 25, 36
Շիրակ 25, 21
Արարատ 25, 10