Գլխավոր / Հայաստան / Ալլա Պուգաչյովան 3-րդ անգամ տատիկ կդառնա (ՖՈՏՈ)

Ալլա Պուգաչյովան 3-րդ անգամ տատիկ կդառնա (ՖՈՏՈ)

Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն Ալլա Պուգաչյովային 3-րդ անգամ տատիկ կդարձնի: Նա կրկին երեխայի է սպասում և այժմ հղիության 5-րդ ամսում է: Ընտանիքը, սակայն, թաքցնում է նրա հղիության փաստը, գրում է Life News-ը:

Ինչպես նշում է պարբերականը, «Դիսկոտեկա Ավարիա» խմբի հետ համատեղ «Եղանակի տեսություն» տեսահոլովակի նկարահանման ժամանակ երգչուհին գործած հագուստով է եղել, որը ցույց է տվել նրա կլորացած փորը:

Նշենք, որ Քրիստինան 20-ամյա որդի ունի երգիչ Վլադիմիր Պրեսնյակովի հետ ամուսնությունից և 13-ամյա որդի` գործարար Ռուսլան Բայսարովից:

Tekali Taxi