Գլխավոր / Հայաստան / Հայաստանցիների մեքենան պայթել է Թբիլիսիում. չի տուժել միայն մեկը

Հայաստանցիների մեքենան պայթել է Թբիլիսիում. չի տուժել միայն մեկը

Հայաստանի երեք քաղաքացիներ տուժել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գրանցված մեքենայի պայթյունի հետևանքով, հաղրոդում է «Կավկազ պրես»-ը` հղում կատարելով Վրաստան Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի Օրտաչալա շրջանի գազալցակայաններից մեկում: Սկզբում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան սկսել է հրդեհվել, որից հետո պայթել է:

Մեքենայում Հայաստանի 4 քաղաքացիներ են եղել: Նրանցից երեքին տեղափոխել են հիվանդանոց, 4-րդը չի տուժել: Նա պատմել է, որ գազալցակայանում մեքենայի մոտ տաքացուցիչ սարք է եղել, որն էլ դարձել է հրդեհի պատճառ:

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:

Tekali Taxi