Գլխավոր / Հայաստան / Հայ քաղաքականության հեքիաթը Կիկոսի մահն է. Նաիրա Զոհրաբյան

Հայ քաղաքականության հեքիաթը Կիկոսի մահն է. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անկեղծորեն զարմացած է, որ, երեկ Իջևանում տեղի ունեցած ըտրությունները նկարագրելով, մամուլը ուռճացված պատմություններ է ներկայացնում ինչ-որ միջադեպերի մասին: Նրա խոսքով` այդ պատմությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Տեղի է ունեցել ընդամենը Իջևանի քաղաքապետի  ընտրություն: Եվ իջևանցին իր վստահության քվեն 1685 ձայն առավելությամբ, 5044 վստահության քվե տվել է մեր կուսակցին: Ես հերթական անգամ համոզվում եմ, որ ոչ միայն հայ առասպելաբանության,  այլև հայ քաղաքականության համար ամենաընդունված հեքիաթը Կիկոսի մահն է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերին, ապա պատգամավորը նշել է, որ ցանկացած ընտրություն, ընտրապայքար  իր մեջ որոշակի լարվածություն է ենթադրում:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` միջադեպերի առնչությամբ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որ երկու հոգի ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով  հրավիրվել են ոստիկանության բաժին, իսկ երբ պարզվել է, որ այդ մեղադրանքը չի հաստատվել, նրանց բաց են թողել: Զոհրաբյանի պնդմամբ` ինքը նույնիսկ չգիտի, թե որ կողմից են եղել ոստիկանություն հրավիրված անձինք:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրություններում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վարդան Ղալումյանը հաղթել է ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանին:

Tekali Taxi