Գլխավոր / Հայաստան / Քադաֆիի հողամասում ոսկի ու փող են գտել

Քադաֆիի հողամասում ոսկի ու փող են գտել

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի գրոհայինները Սիրտ քաղաքի տնամերձ հողամասերից մեկում ոսկով արաբական դինարներով, և արժեթղթերով լի չհրկիզվող պահարան են գտել, հաղորդում է Al-Libya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը սյուժե է ցուցադրել, որտեղ գրոհայինները չհրկիզվող պահարան են հանում հողից Զանակի Կամիշ թաղամասի հողամասերից մեկում: Թաղամասը վերջիններից էր, որ հանձնվեց ապստամբներին;

Չհրկիզվող պահարանում միլիոնավոր դոլարների համարժեք լիբիական դինարներ, դոլարներով և եվրոներով լի պարկեր և ոսկու սալիկներ են հայտնաբերվել:

Գրոհայիններից մեկն ասել է. «Մենք ոսկով և դրամներով լի չհրկիզվող պահարան ենք գտել: Այն այնքան ծանր է, որ մեզ պես 4 ամրակազմ տղամարդիկ դժվարությամբ են այն տեղափոխում: Սա Քադաֆիի մաֆիայի փողերն են: Դրանց պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին»:

 

Tekali Taxi