Գլխավոր / Հայաստան / Երևանում մարդու իրավունքների մասին ինտելեկտուալ խաղ կկազմակերպեն

Երևանում մարդու իրավունքների մասին ինտելեկտուալ խաղ կկազմակերպեն

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` «Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպում է ինտերակտիվ ինտելեկտուալ խաղ մարդու իրավունքների մասին` Երևանից մոտ հիսուն դպրոցականների մասնակցությամբ: Միջոցման բացումը տեղի կունենա նոյեմբերի 24–ին` ժամը 10.30-ին, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում:

Խաղի նպատակն է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների մասին` հիմնվելով պետական ​​կրթական ծրագրի վրա:  Նախքան միջոցառումը` դպրոցականներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Սահմանադրական դատարան:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես կգան  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու  Վլադիմիր Չունտուլովը, ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: