Գլխավոր / Հայաստան / Էրդողանը Սիրիայի նախագահին վախկոտ է անվանել

Էրդողանը Սիրիայի նախագահին վախկոտ է անվանել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա հանուն սիրիացիների և ողջ տարածաշրջանի բարօրության: Էրդողանի խոսքով` Ասադի պայքարն իր սեփական ազգի հետ, վախկոտության դրսևորում է: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր այն մասին, որ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի իշխանության օրերը հաշվված են: Թուրք վարչապետի խոսքով` իշխանությունը կարելի է  պահպանել նաև զրահամեքենաների և զենքերի օգնությամբ, «սակայն մինչ որոշակի պահը»,-հայտնում է BBC-ն:

Իր հերթին, Ասադը հայտարարել է, որ Սիրիան կուլ չի գնա միջազգային հանրության ճնշմանը: Նախագահը նախազգուշացրել է, որ ցանկացած ռազմական միջամտություն իր երկրի գործերին, շատ ծանր հետևանքների կբերի: