Գլխավոր / Հայաստան / ՀՀԿ-ն կողմնորոշվեց ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում

ՀՀԿ-ն կողմնորոշվեց ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում

Հանրապետական կուսակցության խորհրդի այսօրվա նիստում, որը ղեկավարել է ՀՀ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որոշում է կայացվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի թեկնածությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նիկոյանն այժմ խորհրդարանի փոխնախագահն է, նաև ԱԺ նախագահի պաշտոնակատարը:

Որոշվել է նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանի թեկնածությունը: