Home / Հայաստան / Ինքնահռչակ նախագահը սպառնացել է բոյկոտել ռուսաստանյան ընտրությունները

Ինքնահռչակ նախագահը սպառնացել է բոյկոտել ռուսաստանյան ընտրությունները

Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարումից հետո երկրում չեն դադարում քաղաքական բախումները: Ի հակադրություն դատարանի որոշման`իրեն ընտրված նախագահ ճանաչող Ալլա Ջիոևան, հայտարարել է, որ փորձելու է խոչընդոտել 2012-ի մարտի 25-ին նշանակված նոր ընտրությունների կայացմանը: Միաժամանակ նա սպառնացել է, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող իր հազարավոր համակիրներ բոյկոտելու են Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է newsru.com-ը:

Ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելիս Գերագույն դատարանը արգելել էր Ջիոևային մասնակցել նոր ընտրություններին: Սակայն այժմ, Ջիոևայի հայտարարությանը ոչ մի կերպ չարձագանքած Հարավային Օսիայի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ դեմ չէ ընտրություններին ընդդիմության ներկայացուցչի մասնակցությանը:

Ալլա Ջիոևան նշել է, որ չի պատրաստվում մասնակցել նոր ընտրություններին, այլ շարունակում է պահանջել վերացնել Գերագույն դատարանի վճիռը և իրեն օրինական նախագահ հռչակել: Միաժամանակ միջազգային դիտորդները պատմել են ռուսաստանյան լրագրողներին ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարման տարօրինակ հանգամանքների մասին: Ինչպես պարզվել է, ընտրությունների օրը թեկնածուներից ոչ ոք խախտումների մասին որևէ հայտարարություն չի արել, իսկ Կրեմլի և «Միասնություն» կուսակցության թեկնածուի բողոքը հայտնվել այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ Ջիոևան առավելագույն ձայներ է հավաքել:

Նշենք, որ երկրի մայրաքաղաք Ցխինվալիում չեն դադարում բողոքի ակցիաները, և հանրահավաքները:

Tekali Taxi