Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը լարված հանդիպում են ունեցել

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը լարված հանդիպում են ունեցել

Դուբայից վերադառնալուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ նախագահականում բավական լարված հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը`հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին:

Թերթի աղբյուրները վկայում են, որ Ծառուկյանը նախ Սարգսյանից պարզաբանում է խնդրել իր համախոհների նկատմամբ իրականացվող հետապնդումների կապակցությամբ, ինչին ի պատասխան`Սերժ Սարգսյանն ասել է, որ դա իրավական հարց է, և որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:

Ծառուկյանը նշել է, որ իրենց կուսակցությունը մտադիր է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչին Սերժ Սարգսյանը ռեակցիա չի տվել: Թերթի տեղեկություններով, հաջորդ շաբաթ ԲՀԿ-ն պատրաստվում է քննարկել Հայ Ազգային Կոնգրեսի նոյեմբերի 25-ի հանրահավաքը:

Tekali Taxi