հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստանին Հայաստանը պետք է առանց հայերի. Երևանի խաղադրույքը` Պուտինի վրա

Ռուսաստանին Հայաստանը պետք է առանց հայերի. Երևանի խաղադրույքը` Պուտինի վրա

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ցինիկ քաղաքականություն է վարում` դրանով իսկ փաստելով, որ ըստ էության, իրեն պետք է Հայաստան` առանց հայերի: Այս մասին «Mirror-Spectator» ամերիկյան պարբերականում գրում է լրագրող, քաղաքական ակտիվիստ Էդմոնդ Ազադյանը:

«Հայաստանի հյուսիսային դաշնակիցը Երևանում գրասենյակներ է բացել, որոնք առաջարկում են աշխատանք, կացարան, տրանսպորտային ծախսերի և քաղաքացիության երաշխիք, որպեսզի հայ անապահով ընտանիքներին գայթակղեն ռուսաստանյան Հեռավոր Արևելքով` տնտեսական անկում ապրող շրջանները բնակեցնելու և դրանք Ռուսաստանում մշտապես աճող չինական կամ մահմեդական համայնքների կողմից նվաճվելու հեռանկարը կանխելու նպատակով:

Ռուսաստանյան առաջնորդները մշտապես իրատեսական, օբյեկտիվ և շահութաբեր քաղաքականություն էին վարում Հայաստանի նկատմամբ, հավանաբար,  բացառությամբ Բորիս Ելցինից, ով քաղաքականությունը զգացմունքների հետ էր խառնում և գնահատում էր ընկերական հարաբերությունները: Սակայն Ելցինի դարաշրջանը խորհրդային համակարգի փլուզումից հետո նշանավորվում է անկման դարաշրջանով:

Թատերաբեմ դուրս եկավ Վլադիմիր Պուտինը, և կրկին սկսվեց քաղաքական ռեալիզմի դարաշրջանը: Մինչ ԱՄՆ-ն երես է տալիս Վրաստանին իր մեծահոգությամբ, Ռուսաստանը Հայաստանին պարտականություններ է տալիս` պարտքերի դիմաց ակտիվներ ձեռք բերելով, իսկ Հայաստանի պետական գործիչները հպարտանում են, որ իրենց երկիրը վճարում է իր պարտքերը:

Բողոքի ակցիաների ալիք բարձրացրած ռուսաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանը նույնպես հուշում ստացավ, և ներկայումս իշխող Հանրապետական կուսակցությունը կփորձի ազատվել չկրթված օլիգարխներից առաջիկա ընտրություններին ընդառաջ:

Երբ Պուտինը կրկին դառնա նախագահ, Հայաստանը կշարունակի հետևել կրեմլյան քաղաքականությանը: Սակայն բռնապետ Պուտինի օրոք դարձյալ կարող է սառը պատերազմ սկսվել, և այդ դեպքում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ փոխլրացման արտաքին քաղաքականության իրականացման հարցում:

Երևանը Պուտինի վրա խաղադրույք կատարելուց զատ այլ ելք չունի, մասնավորապես, գրում է հեղինակը: