Home / Հայաստան / Պուգաչյովան չի գլխավորի Պրոխորովի նախընտրական շտաբը

Պուգաչյովան չի գլխավորի Պրոխորովի նախընտրական շտաբը

Երգչուհի Ալլա Պուգաչյովան հրաժարվել է գլխավորել միլիարդատեր, ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի նախընտրական շտաբը: Այս մասին Պրոխորովը հայտնել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրած համաժողովի մասնակիցներին:

Միլիարդատերը հավաքվածներին դիմել է բեմահարթակից` հիշեցնելով, որ ՌԴ վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը գլխավորում է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը, իսկ էսերների առաջնորդ Սերգեյ Միրոնովինը` դերասանուհի Ռիմա Մարկովան:

«Եվ այն հարցը, որը օդում է պտտվում` արդյոք Ալլա Բորիսովնա Պուգաչյովան կգլխավորի իմ շտաբը: Ես ավելի վաղ հանդիպել եմ նրան և ընդամենը ակնարկել այդ մասին»,- պատմել է Պրոխորովը, հավելելով`«Նա խիստ հայացք նետեց ինձ վրա և ասաց. «Անգամ չկատակես այդ թեմայով»»:

«Երևի ես ձեզ խիստ կհիասթափեցնեմ, բայց Ալլա Բորիսովնան չի ղեկավարի իմ շտաբը»,- Պրոխորովի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Tekali Taxi