Իսրայելի Տեհնիոնի ինստիտուտի գիտնականները, ինչպես նաև Ռամբաբ բժշկական կենտրոնի աշխատակիցները աշխարհում առաջին անգամ նոր արյունատար անոթներ են ստացել` օգտագործելով էմբրիոնային ցողունային բջիջներ (հանդիսանում են մարդու բոլոր օրգանների և հյուսվածքների բջիջների նախատիպերը, որոնցից կազմվում են մնացած բոլոր տեսակի բջիջները):
Լաբորատորիայում «աճեցված» անոթները գիտնականները պատրաստվում են օգտագործել սրտանոթային հիվանդություններ ունեցող հիվանդների բուժման համար:
Հետազոտական խմբին հաջողվել է նույնությամբ վերարտադրել համապատասխան հյուսվածքները, որոնցից էլ արյունատար անոթներ են աճեցվել:
Գիտնականները հույս ունեն հետագայում նաև տարատեսակ անոթային հիվանդություններ, այդ թվում` սրտի և ուղեղի կաթված բուժել: