2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Լևոն Զուրաբյանը Հայաստանը նմանեցրել է Հյուսիսային Կորեային

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով կառավարության կողմից անապահով ընտանիքներին 3-ական լիտր ձեթ բաժանելու ամանորյա ակցիան, նշել է, որ կատարվածն իրեն Հյուսիսային Կորեան է հիշեցնում:

«Հայաստանի իշխանությունների կեցվածքը նմանվում է Հյուսիսային Կորեայի իշխանությունների կեցվածքին. սկզբից սեփական ժողովրդին հասցնում  են ծայրահեղ աղքատություն, իսկ հետո որպես մեծագույն ողորմածություն նորմավորված սնունդ  բաժանում», - նշել է Լևոն Զուրաբյանը: