հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կառավարությունը 2500 դրամով բարձրացրել է հիմնական կենսաթոշակի չափը

Կառավարությունը 2500 դրամով բարձրացրել է հիմնական կենսաթոշակի չափը

Այսօր 2011 թվականի ՀՀ կառավարության վերջին նիստում սահմանվել են 2012 թվականի հիմնական կենսաթոշակի և պետական նպաստների չափերը: Գործադիրը 2012 թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 13 հազար դրամ (աճը` շուրջ 24 տոկոս), հաղորդում է ՀՀ կառավարության կայքը։

Դրա շնորհիվ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 հազար 700 դրամի փոխարեն կկազմի շուրջ 31 հազար 300 դրամ (աճը` շուրջ 9 տոկոս), սոցիալական կենսաթոշակի միջին չափը 13 հազար 200 դրամի փոխարեն` շուրջ 16 հազար 500 դրամ (աճը` շուրջ 20 տոկոս), շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը 17 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 20 հազար 900 դրամ (աճը` շուրջ 22 տոկոս), շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը 15 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 19 հազար 500 դրամ (աճը` շուրջ 25 տոկոս)։