Home / Հայաստան / Թուրքիայում մահացել է աշխարհի առաջին «Գեղեցկության թագուհին»

Թուրքիայում մահացել է աշխարհի առաջին «Գեղեցկության թագուհին»

Թուրքիայում մահացել է առաջին անգամ 1932 թվականի հուլիսի 3-ին Բելգիայում անցկացված գեղեցկության մրցույթի հաղթող, աբխազական ծագում ունեցող  99-ամյա Քերիման-Խալիս-Էդջեն, գրում է utro.ru-ն:

Նշենք, որ 80 տարի առաջ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը կրում էր «Գեղեցկության թագուհի» տիտղոսը: «Միսս Աշխարհ» տիտղոսն ավելի ուշ է գործածության մեջ մտել:

«Մենք միշտ հարգանքով կհիշենք Քերիման-Խալիս-Էդջեին, ով հաջող կերպով ներկայացրել է մեր երկիրն արտասահմանում և Թուրքիայի հանրապետության հիմնադիր, մեծ բարեփոխող Աթաթուրքի կողից արժանացել է Էդջե ազգանվանը»,-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:  Այսօր Ստամբուլում տեղի է ունեցել Քերիմա Էջեի հուղարկավորության արարողությունը: