Home / Հայաստան / «Դաշնակցությունը» ձգտելու է լինել առաջինը ընդդիմադիրների մեջ. Հովհաննիսյան

«Դաշնակցությունը» ձգտելու է լինել առաջինը ընդդիմադիրների մեջ. Հովհաննիսյան

«Դաշնակցությունը» ռեալ քաղաքականությանը նայում է բաց աչքերով և լավ հասկանում է, որ 100 տոկոս համամասնական ընտրացուցակի հասնելու հարցում կարող է հաջողության չհասնել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը :

«Միգուցե, այլ վիճակ ստեղծվի: Հազար ու մի մոդիֆիկացիա կարող է լինել զիջման, ոչ ամբողջությամբ 100 տոկոսի անցնելու: Կարող է ընդհանրապես մերժվի», – ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` մեծամասնականի դեպքում «Դաշնակցույթունը», եթե ոչ բոլոր, ապա շատ կարևոր ընտրատարածքներում կպայքարի սեփական թեկնածուներով:

«Չի բացառվում, որ պայքարելու ենք նաև այլ թեկնածուների պաշտպանելու, ասենք, այլ ընդդիմադիր ուժերից  առաջ քաշված, բայց հիմնականում, իհարկե, կունենանք մեր սեփական առաջադրված թեկնածուները»,- ասել է  Վահան Հովհաննիսյանը:

Հարցին, թե ապագա խորհրդարանում ՀՅԴ-ն, ըստ Հովհաննիսյանի, որքան տեղ կունենա, վերջինս պատասխանել է, որ ցանկացած նորմալ ուժ ձգտում է  ունենալ ԱԺ-ում այնքան, ինչքան հնարավոր է:

«Մաքսիմալ 131 տեղը քիչ հավանական է: Բայց մենք ուզում ենք իշխանափոխություն տեղի ունենա: Իշխանափոխություն կարող է տեղի ունենալ  այն ժամանակ, երբ ընդդիմությունը կարողանա  իր ձայների քանակով որոշումներ կայացնել խորհրդարանում, այլ հենց դրան էլ ձգտելու է  «Դաշնակցությունը» և, իհարկե, ձգտելու է  այդ ընդդիմության մեջ լինելու առաջինը, լինելու ամենուժեղը, լինելու թելադրողը, սա մեր նպատակն է»,- նշել է Վահան Հովհաննիսյանը:

Tekali Taxi