հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քաջարանի հարցի լուծումը ձգձգում են. պահանջը մնում է օրակարգում

Քաջարանի հարցի լուծումը ձգձգում են. պահանջը մնում է օրակարգում

«Ժառանգություն» կուսակցության պահանջով երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մոտ տեղի է ունեցել քննարկում  Քաջարան գյուղի հիմանհարցի վերաբերյալ: Այս անգամ ևս հարցը լուծում չի ստացել: Ինչպես Epress.am-ին հայտնել է «Ժառանգության« ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, այս անգամ ևս նախարարությունը ձգձգել է Քաջարանի և հարակից 5 գյուղերի հողերը արդյունաբերական նշանակության փոխելու մասին կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու պահանջի կատարումը:

Փոստանջյանի խոսքով` նախարարությունում խոստացել են  տրամադրել  էկոլոգիական շարժման ակտիվիստների  գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը, կազմակերպել նոր քննարկումներ և իրավիճակի գնահատման նոր փորձաքննություն անցկացնել:

«Մեր պահանջը երբեք չի փոխվի: Պահանջում ենք, որպեսզի որոշումը չեղյալ համարվի: Սա տանելու է սահմանամերձ գյուղի կործանման և բնակչության  արտագաղթի»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:

Մենք զրուցեցինք նաև գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ, ով վստահեցրեց, որ  գյուղի բնակիչները իրենց դիրքորոշումը չեն փոխել և մինչև վերջ պայքրելու են գյուղի փրկության համար:

«Ունեմ 131 ընտանիք, 270 բնակիչ, որոնք ունեն ընտանիքներ: Ապրիլին ընդունված 627 որոշման համաձայն` պետք է մեր գյուղի հողերն օտարվեին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն ընդլայնելու համար, սակայն ես չեմ համաձայնել ստորագրել այն փաստաթուղթը, որով պետք է հողերն օտարվեն: Ու չեմ ստորագրի երբեք»,- ասել է Ռաֆիկ Աթայանը: