Գլխավոր / Հայաստան / Երկրաշարժ Երևանի մոտակայքում

Երկրաշարժ Երևանի մոտակայքում

Այսօր Երևանի ժամանակով 15:19-ին Հայաստանում 2,8 մագնիտուդ ուժգնությամբ, 3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին Epress.am-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման բաժնից: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուք ընկած հատվածում:

Երկրաշարժին չեն հաջորդել հետցնցումներ, թե ինչ  տրամագծով  է զգացվել երկրաշարժը՝  դեռ չի պարզվել: