2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՏԵՍԱՆՅՈՒԹ - ԱԺ-ում պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են քվեարկում

Yerkir.am կայքն այսօր ներկայացրել է ԱԺ-ում կայացած քվեարկության տեսանյութը, որի ընթացքում պատգամավորները մեկը մյուսի փոխարեն էին քվեարկում:

Հիշեցնենք, որ մի քանի այլ նախագծերի շարքում  այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որին կողմ է քվեարկել 67 պատգամավոր: «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ քվեարկության պահին դահլիճում այդքան մարդ չի եղել: