2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՏԵՍԱՆՅՈՒԹ - Մաշտոցի այգում Մարինե Պետրոսյանն իր բանաստեղծությունները կարդաց

Երեկ Մաշտոցի պողոտայի այգում, որտեղ արդեն երրորդ շաբաթն իրենց բողոքի ակցիաներն են անցկացնում բնապահպանները` բողոքելով այգում կառուցվող կրպակների դեմ, «Քաղաքացիական ամբիոն» շարքի շրջանակներում իր բանաստեղծություններն է կարդացել Մարինե Պետրոսյանը:

Միևնույն ժամանակ այգում ներկայացվել են անցյալում Երևանի հասարակական վայրերում արված լուսանկարներ: Ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակն է մարդկանց հնարավորություն տալ հասարակական անհետացող վայրերի մեջ տեսնել հանրային տարածքի հնարավորություն: