2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

59-ամյա կինը հյուրընկալվում էր հարևանների տանը և գողություն անում

Գուգարք գյուղի 59-ամյա մի բնակչուհի, փետրվարի 8-ին հյուրընկալվելով հարևանուհու տանը, ննջասենյակի զգեստապահարանում դրված գրքի միջից գողացել է 40.000 դրամ, հայտնում են Ոստիկանությունից:

Կինը բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, որից հետո արզվել է նաև, որ նույն կինը 2005 թ. գարնանը հյուրընկալելով մեկ այլ հարևանուհու տանը՝ սեղանի վրայից գողացել էր 2 գրամանոց ոսկյա մատանի, որը հետագայում վաճառել էր: