հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության  սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին  տեղական ժամանակով ժամը 15.12-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 17 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Աշոցքում, Բավրայում, Զույգաղբյուրում, 3-4 բալ ուժգնությամբ: