հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սիրիացիները զանգվածային փախչում են երկրից. թուրքերը հյուրերի համար քաղաք են կառուցում

Սիրիացիները զանգվածային փախչում են երկրից. թուրքերը հյուրերի համար քաղաք են կառուցում

Շուրջ հազար սիրիացի փախստականներ հատել են Թուրքիայի հետ սահմանը: Ժամ առ ժամ աճում է իրենց բնակարանները լքող սիրիացիների թիվը: Գրանցված փախստականների քանակը 14 հազարի է հասել:

Թուրքական իշխանությունները մտահոգված են Սիրիայում տիրող իրավիճակով և նշում են, որ սահմանն անցնող փախստականների հոսքը չի դադարում: «Մարդիկ շարունակում են գալ, քանի որ Սիրիայում բռնությունների մակարդակը շարունակում է աճել: Ցավալի է, որ շարունակվում են սպանություններն ու ժողովրդի, այդ թվում` երեխաների և ծերերի հանդեպ կիրառվող բռնությունները»,-նշել է  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էդրողանը:

Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հետ սահմանամերձ Խատայ գավառում մի քանի վրանային քաղաքներ է տեղադրել: Հարևան Կիլիս գավառում կոնտեյներային տներից խոշոր քաղաք է կառուցվում: «Ենթակառուցվածքների նախապատրաստումը արդեն ավարտված է: Այս քաղաքում կտեղավորենք մեր հյուրերին, որոնք այժմ վրաններում են ապրում»,- նշել է Էրդողանը: