հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Եվրատեսիլին» չմասնակցելը գարշանք է և հիմարություն. ռուսաստանցի լրագրող

«Եվրատեսիլին» չմասնակցելը գարշանք է և հիմարություն. ռուսաստանցի լրագրող

Քաղաքական դրդապատճառներով Բաքու մեկնելուց հրաժարվելը արտառոց գարշանք է: Սա մեծ սխալ է, երեխայություն, որը չլսված չափեր է ընդունում և մեծ բարդացումներով է հղի: Vesti.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանյան լրագրող, հեռուստահաղորդավար, երաժշտական քննադատ Օթար Քուշանաշվիլին` մեկնաբանելով Հայաստանի`Բաքվում կայանալիք Եվրատեսիլին մասնակցելուց հրաժարվելու փաստը:

«Սա մեծ հիմարություն է: Ես ընկերներ ունեմ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների շրջանում: Ես մի փոքր անգամ չեմ կասկածում, որ Բաքուն մրցույթն ամենաշքեղ ձևով կկազմակերպի: Վերջերս Ադրբեջանից Մոսկվա էր վերադարձել հայտնի ռուսաստանցի գրողների պատվիրակությունը: Ես լսել եմ նրանց հիացական խոսքերը Բաքվի մասին, որը, ինչպես խորհրդային տարիներին, հաճելիորեն շոյում էր ականջը: Վստահ եմ` Բաքվում ամեն ինչ բարձր մակարդակով կանցնի»,- ասել է Քուշանաշվիլին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից տարածած հայտարարության մեջ ասվում էր. «Թեև Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլը» հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետևաբար, որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է»: