Home / Հայաստան / Խաչատուր Սուքիասյանին չգրանցեցին որպես պատգամավորի թեկնածու

Խաչատուր Սուքիասյանին չգրանցեցին որպես պատգամավորի թեկնածու

Ժամը 15:00-ին մեկնարկած թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանն առաջարկել է որպես պատգամավորի թեկնածու չգրանցել Խաչատուր Սուքիասյանին, ում թեկնածությունը սատարում է Հայ Ազգային Կոնգրեսը: Հանձնաժողովը համապատասխան որոշում կայացրեց` հայտարարելով, որ միայն երեք թեկնածուների` Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանի, ՀՀԿ-ի կողմից սատարվող Գարեգին Նուշիկյանի և անկուսակցական Գագիկ Շահնազարյանի փաստաթղթերն են համապաստախանում պահանջներին:

Խաչատուր Սուքիասյանին չգրանցելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության տեղեկանքը, համաձայն որի նա վերջին 5 տարվա ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ իրեն չգրանցելու հիմքեր չկան:

Tekali Taxi