2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի գործը կապված է Ալիկ Սարգսյանի՞ հետ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության «կծիկը» հասել է մինչև ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, ով այժմ ՀՀ նախագահի խորհրդականն է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Երեկվա համարում թերթը գրել էր, որ Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը նրա թույլ տված չարաշահումներն են, ինչի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում: «Ժողովուրդը» գրում է, որ Գաբրիելյանն իր ենթակաների հետ միասին զենք-զինամթերք և զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել:

Այսօր «Ժողովուրդը» գրել է, որ դրվել է անգամ Ալիկ Սարգսյանի կալանավորման հարցը, ինչը, սակայն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թույլ չի տվել` ասելով, թե այս ընթացքում ցնցումներ պետք չեն:

«Ժողովուրդը» տվյալ հարցով զանգահարել է Ալիկ Սարգսյանին, սակայն վերջինս ասել է, որ խորհրդակցության է, շատ զբաղված է և անջատել է հեռախոսը: