Home / Հայաստան / Այլ ազգերի ցեղասպանությունների ճանաչումը Հայաստանում պետք է արվի պետական մակարդակով. Դեմոյան

Այլ ազգերի ցեղասպանությունների ճանաչումը Հայաստանում պետք է արվի պետական մակարդակով. Դեմոյան

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կարծում է, որ Հայաստանի շահերից է բխում  ճանաչել այլ ազգերի հանդեպ իրականացված ցեղասպանությունները, այդ թվում` Ռուանդայի ցեղասպանությունը, որի տարելիցը նշվում է այսօր:

Դեմոյանը, սակայն, նշել է, որ դա պետք է արվի բարձր պետական մակարդակով, և ոչ իր` «ընդամենը թանգարանի տնօրենի» կողմից:

«Նման որոշումները չպետք է համպատրաստից արվեն, դրանք լուրջ հաջորդական քայլեր են պահանջում և պետական մոտեցում», – ասել է Դեմոյանը: Նա հիշել է, որ  վերջերս ԱԺ-ում քննարկված և մերժված օրինագիծը, որը վերաբերում էր Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտմանը: Այս հարցի քննարկմումը, օրինակ, ըստ Դեմոյանի,  նախընտրական  շահարկումների է ենթարկվել և լուրջ պատրաստված չի եղել:

Tekali Taxi