Գլխավոր / Տեսանյութեր / Թուրքիայում կամուրջ է փլուզվել. 11 մարդ անհայտ կորել է

Թուրքիայում կամուրջ է փլուզվել. 11 մարդ անհայտ կորել է

Թուրքիայի հյուսիսային Զոնգուլդակ գավառում կամրջի փլուզման հետևանքով անհայտ կորել է 11 մարդ: Այս պահին հայտնի է, որ առնվազն 2 մեքենա և մեկ միկրոավտոբուս ընկել են գետը:

Միջադեպի վայրում փրկարար մի քանի խմբեր են աշխատում: Գետի արագ հոսքը խանգարում է գործողությունների իրականացմանը: