2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բազմազավակ ընտանիքները ՀՀ նախագահին խնդրել են պաշտպանել իրենց իրավունքները

Մի խումբ բազմազավակ ընտանիքներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները:

«Ներկայիս կառավարությունը, որը պետք է պաշտպանի և սատար կանգնի իր ազգի գենոֆոնդը պահպանող մի խումբ բազնազավակ մայրերին, որոնք Հայաստանում մի չնչին տոկոս են կազմում և մղվել են հետին պլան, բայց մեր մասին չեն հիշում և չեն էլ պատրաստվում քայլեր ձեռնարկելու մեր իրավունքները պաշտպանելու համար:

Հատկացրել են մի չնչին աղքատության նպաստ, որը (7 500 դրամ մեկ երեխան), մեզ պարգևատրելու փոխարեն աղքատներ ենք համարվում, արհամարված դպրոցում` մանկավարժների, հիվանդանոցում` բժիշկների և առհասարակ հասարակության կողմից և հաճախ լսում ենք արհամարական այս բառերը. «Չէիք կարող պահել` չբերեիք»», - նշում են ծնողները:

Նամակի հեիղնակներն ասում են, որ եթե Հայաստանին հարկավոր չեն նման ընտանիքներ, ապա «տոմսեր գնեք և մեզ ուղարկեք այնտեղ, որտեղ մեր և մեր երեխաների իրավունքները կպաշտպանեն և ում պետք կլինեն զինվոր և խելացի երեխաներ»:

Ծնողները խնդրում ենք Սերժ Սարգսյանին քննարկել հետևյալ պահանջները և պատասխանել իրենց.


  1. Ընդունել օրենք բազմազավակ մայրերի իրավունքների վերաբերյալ.

    1. Բազմազավակ մայրերին հատկացնել գրքույկ;

    2. Պարգևատրել մեդալով և տալ հերոսուհի-մայր կոչում;

    3. Տրամադրել անվճար բուժօգնություն, վիրահատություն, բժշկական զննում բազմազավակ ընտանիքների բոլոր անդամներին;

    4. Տրամադրել անվճար ուսուցում մասնավոր դպրոցներում և բուհերում:

    5. Բարելավել սոցիալական պայմանները.

      1. Զեղջել կամ անվճար դարձնել կոմունալ վարձերը (գազ, ջուր, էլէկտրաէներգիա, և այլն) կամ տրամադրել հավելյալ գումար դրանց վճարման համար:

      2. Հատկացնել ամենամսյա թոշակ:

      3. Ապահովել բնակարաններով:

      4. Տարվա մեկ օրը նշել որպես բազմազավակ մայրերի օր:

      5. Հարգանք դեպի բազմազավակ մայրերը:






Նամակի տակ ստորագրել են` Անգին Խաչատրյան` 10 երեխա, Սառա Մկրտչյան` 8 երեխա, Ելենա Գալստյան` 6 երեխա, Հասմիկ Կարապետյան` 9 երեխա, Մարիամ Արմենյան` 10 երեխա, Հասմիկ Հարությունյան` 7 երեխա, Մարատ Պետրոսյան` 7 երեխա, Սամվել Մաթևոսյան` 8 երեխա, Կարինե Մելքոնյան` 12 երեխա, Գյոզալ Թամոյան` 9 երեխա, Արմենուհի Մանուկյան` 11 երեխա, Քրիստինե Բաբայան` 5 երեխա, Տիգրանուհի Տեր- Աբելյան` 4 երեխա: