հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ – Տեր-Պետրոսյանի ելույթը տևեց մեկ ժամից ավելի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ – Տեր-Պետրոսյանի ելույթը տևեց մեկ ժամից ավելի

Ապրիլի 20-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին ծավալուն ելույթով հանդես է եկել (80-ից 90 րոպե) Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ելույթի առաջին հատվածում նա անդրադարձել է ՀԱԿ-ի վերջին 4 տարվա ընթացքում անցած ուղուն, որպես լուրջ ձեռքբերում է որակել քաղբանտարկյակների ազատ արձակումը և Ազատության հրապարակի վերանվաճումը:

Խոսելով գալիք ընտրությունների մասին` Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության կողմից ստեղծված ընտրությունների վերահսկողության միասնական շտաբին` կարևորելով դրա դերը: Տեր-Պետրոսյանը նշել է, որ իրեն անհասկանալի է «Ժառանգություն» կուսակցության ներկայիս դիրքորոշումը, այդ իսկ պատճառով նա չի պատրաստվում մեկնաբանել դա:

ՀԱԿ առաջնորդը խոսել է նաև Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեից, կոռւոպցիայից, տնտեսության մենաշնորհային բնույթից:

Իր ելույթի ընթացքում Տեր-Պետրոսյանը նաև խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

Ելույթի վերջին հատվածում ՀԱԿ առաջնորդը խոսել է խորհրդարանում ՀԱԿ-ի անելիքների մասին: