Home / Հայաստան / Ընտրողների վրա փորձում են ազդել «Փարոսի» օգնությամբ

Ընտրողների վրա փորձում են ազդել «Փարոսի» օգնությամբ

Հայաստանի որոշ մարզերում ու համայնքներում բացի այն, որ ընտրական գործընթացները զուգորդվում են ընտրակաշառքներով և հատուկ նշանակության «դեսանտներ» են իջեցվում` քրեական հեղինակությունների մակարդակով, նաև ընտրողներին բարոյական տեսանկյունից են «խփում»` դիմելով մի պարզունակ քայլի` «Ասա ում ես ընտրելու, ասեմ` քանի ամիս ես «Փարոս» ստանալու», գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով, այս առումով պատկերը բավական խայտառակ է հատկապես մարզերում, որտեղ «մարզպետարանների ու քաղաքապետարանի «հարց լուծող» աշխատակիցներից շատերը սոցհարցումներ են անցկացնում մարզի բնակիչների շրջանում, և եթե նրանցից մեկնումեկը միամտաբար խոստովանում է, որ չի պատրաստվում իր ձայնը տալ ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին կամ հազար ֆրոնտով կրակող «Ժառանգությանը», ապա տվյալ հարցվածին առաջին անգամվա համար խիստ նկատողություն են տալիս ու մատ թափ տալով հեռանում, որ հաջորդ սոցհարցման ժամանակ նրանց ուղղակի կկտրեն «Փարոսից» ու կտեսնեն, թե ինչ է նշանակում իշխանությանը դեմ գնալ»:

«ՉԻ»-ին ընդգծում է, որ խմբագրություն ահազանզած քաղաքացիներից շատերը, որոնք հասկանալի պատճառներով չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, խոստովանել են, որ «Փարոսից» զրկվելու դեպքում անգամ «իրենք չեն պատրաստվում ոչ մեկի գերին ու ճորտը դառնալ»:

Tekali Taxi