հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԲՀԿ-ն տեսախցիկներ է բաժանում իր վստահված անձանց

ԲՀԿ-ն տեսախցիկներ է բաժանում իր վստահված անձանց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  սկսել է իր վստահված անձանց տեսախցիկներ բաժանել, որպեսզի վերջիններս խորհրդարանական ընտրությունների օրը` մայիսի 6-ին, կարողանան իրենց ընտրատեղամասերում արձանագրել ընտրությունների ընթացքը:

Ինչպես «Ռեգնում» գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այս միջոցառումները առավելապես միտված են հնարավոր ընտրակեղծիքները կանխելուն: ԲՀԿ-ի վստահված անձինք տեսախցիկներ են ունենալու Հայաստանի բոլոր 1982 ընտրատեղամասերում:

Ավելի վաղ հայաստանյան քաղաքական ուժերը ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու նախաձեռնությամբ դիմել էին կառավարությանը, սակայն գործադիրը հայտարարել էր, որ ֆինանսական առումով դեռևս ի վիճակի չէ իրագործել նման ծրագիր: