հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հացադուլ հայտարարած զինվորին ՔԿՀ-ում պատժում են. իրավապաշտպան

Հացադուլ հայտարարած զինվորին ՔԿՀ-ում պատժում են. իրավապաշտպան

Ապրիլի 5-ից  Գորիսի քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող  զինծառայող Սարգիս Կիակոսյանին չբուժելը  և ՔՀԿ-ում պահելը պատժիչ բնույթ է կրում: Նման կարծիք է հայնտել իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա` զինծառայողին պատժում են պահելով մի ՔԿՀ-ում, որտեղ գլխավոր բժիշկը վնասվածքաբան է և չի ցույց տալիս համապատասխան բուժօգնություն այն բանի համար, որ զինվորը լքել է զորամասը:  Համաձայն իրավապաշտպանի` հաշվի չի առնվում այն փաստը, որ դա է եղել փրկվելու միակ ելքը:

Հիշեցնենք, որ Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև  ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն  բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի պիգմենտային ի ծնե խալեր:

Որոշ ժամանակ ծառայելոց հետո տղայի առողջական վիճակը վատացել է:  Զինվորական հանմազգեստի պատճառով` խալերը մեծացել են,  առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է  փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է եղել, հետո նրան` մեկ տարի 27 օր ՀՀ-ում փնտելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն  անազատության մեջ է, սակայն նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը:

Ըստ իրավապաշտպան  Ժաննա Ալեքսանյանի` խնդիր է նաև այն, որ  իրեն` Սուրենին, և նրա հարազատներին չեն հայտնում տղայի առաղջական  վիճակի մասին: Միայն գիտեն, որ մի ամսվա ընթացքում  Սուրենը 35 կիլոգրամով  նիհարել է, ինչը վկայում է, որ հոգեկան ապրումներ ունի:

Արթուր Սաքունցը նկատել է, որ Պաշտպանբության նախարարը  որոշում էր ընդունել զինծառայությունից ազատվելու, ոչ շարային և շարային` սահմանափակումներով ծառայությունների  համար հիվանդությունների ցանկի մասին: Սակայն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանը` հստակեցնել, թե ինչ պետք է հասկանալ այդ տերմինների տակ,  ՊՆ-ն պատասխան չի տվել:

Այսպիսով` զինվորին զինացրելու որոշումը կախված է մնում հրամանատարի և բժշկի  բարի կամքից: Սաքունցի խոսքով` ապացույցը ոչ միայն Սուրեն Կիրակոսյանի, այլև երկու զինվորի դեպքերն են, որոնք հիվանդության պատճառով զորացրվել են, այն էլ` առանց որևէ փոխհատուցման: