Home / Տեսանյութեր / Լրագրողի գործունեության խոչընդոտման առնչությամբ գործ է հարուցվել

Լրագրողի գործունեության խոչընդոտման առնչությամբ գործ է հարուցվել

Մայիսի 6-ին «Ազատություն»  ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժնում, որ նույն օրը 11.00-ի սահմաններում, Երևանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32  ընտրատեղամասի բակում նկարահանումներ կատարելիս ոմն Վարդան խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը:

«Նա մոտեցել է Չիլինգարյանին և դիտավորյալ հարվածել է լրագրողի ձախ ձեռքին` գետնին է գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը` դրանով իսկ խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Վարդանի ինքնությունը: Վնասի չափը պարզվում է: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)», – հայտնում է ոստիկանությունը:

Սույն հոդվածով մեղադրվողին սպառնում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի կամ հարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով առավելագույնը մեկ տարով:

Tekali Taxi