Home / Տեսանյութեր / Հերթական մանկապղծության դեպքը կաթոլիկ միաբանությունում

Հերթական մանկապղծության դեպքը կաթոլիկ միաբանությունում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին հետաքննություն է սկսել «Քրիստոսի լեգիոն» միաբանության 7 հոգևորականների նկատմամբ: Նրանք կասկածվում են մանկապղծության մեջ, հայտնում է BBC-ն: Միաբանության մամլո-ծառայության հաղորդմամբ` հետաքննության ընթացքում հոգևորականները առանձնացված են երեխաներից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միաբանության հիմնադիր Մարսիալ Մասյեն, ով մահացել է 2008 թվականին, կյանքի օրոք բռնաբարում էր աստվածաբան ուսանողներին:

Ոչ վաղ անցյալում հաղորդվում էր նաև, որ Վատիկանը հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայում գտնվող Իլինգի աբբայությունում` կրկին մանկապղծության դեպքերի մասին հաղորդագրությունների հիման վրա: Այս վանական համալիրի հոգևորականները և հարևան Սուրբ Բենեդիկտոս դպրոցի ուսուցիչները կասկածվում են 1960-ականներից մինչ 2009 թվականը իրենց աշակերտների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ իրականացնելու մեջ:

Tekali Taxi