Home / Տեսանյութեր / ԱՄՆ-ում միջուկային սուզանավ է հրդեհվել. կան տուժածներ

ԱՄՆ-ում միջուկային սուզանավ է հրդեհվել. կան տուժածներ

Ամերիկյան Պորտսմուտ քաղաքի հարևանությամբ գտնվող ռազմածովային կայանում` միջուկային Miami (SSN 755) սուզանավի վրա, հրդեհ է բռնկվել: Հրշեջներն արդեն մի քանի ժամ է` չեն կարողանում մարել կրակը: Նախնական տվյալների համաձայն, 6 մարդ այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է Washington post-ը:

Հրդեհը բռնկվել է սուզանավի դիմային մասում, այնուհետև տեղափոխվել մնացած հատվածներ: Կայանի հարևանությամբ գտնվող բնակելի տարածքների բնակչությանը վտանգ չի սպառնում, քանի որ միջուկային սուզանավի ռեակտորը հրդեհի բռնկման հենց սկզբից անջատվել է:

Miami-ի հիմնական գործառույթներից է հակառակորդի սուզանավերի և նավերի դեմ պայքարելը. հետախուզական աշխատանքների, հատուկ օպերացիաների իրագործումը, հատուկ ստորաբաժանումների փոխադրումը, ակնապատումը, որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:

Tekali Taxi