Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նիստին ներկայացել է ցածր տրամադրությամբ

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նիստին ներկայացել է ցածր տրամադրությամբ

ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան կուսակցության գրասենյակ է գնացել ակնհայտ ցածր տրամադրությամբ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով, նա ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ խիստ զայրացել է ոչ միայն ԲՀԿ-ի վրա` Գագիկ Ծառուկյանի գործելաոճը գնահատելով «վատ պահվածք», այլև ՀՀԿ-ականների վրա` ասելով, որ իրենց գործունեության պատճառով որևէ մեկը չի ցանկանում համագործակցել ՀՀԿ-ի հետ:

Նա կուսակիցներին հայտնել է, որ որևէ մեկին թույլ չի տա իր հետ խոսել ուլտիմատումների լեզվով: «Միշտ էլ ՀՀԿ-ն եղել է գործընթացների միակ և առանցքային պատասխանատուն, և այս անգամ էլ մենք` որպես հաղթող ուժ, միայնակ ողջ պատասխանատվությունը մեզ վրա կվերցնենք: Ի՞նչ է եղել որ», – գործադիր մարմնի անդամներին ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ համագործակցելու են ՕԵԿ-ի հետ:

Թերթի աղբյուրների պնդմամբ` Սերժ Սարգսյանի շրջապատն այժմ զբաղված է ԲՀԿ-ականներին «վերբովկա» անելով և ցանկանում է անել այնպես, որ ինչպես ժամանակին շատերը հանուն իրենց պաշտոնի դուրս եկան ՕԵԿ-ից, նույնը կատարվի նաև ԲՀԿ-ի հետ:

Tekali Taxi