Home / Հայաստան / Սկանդալ Բաքվի «Եվրատեսիլում». ընդդիմության մասին հարցը «սխալ» են թարգմանել

Սկանդալ Բաքվի «Եվրատեսիլում». ընդդիմության մասին հարցը «սխալ» են թարգմանել

Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողների մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակման ժամանակ բացահայտ կեղծիքի է դիմել, գրում է Contact.az-ը:

«Reuters» գործակալության թղթակցի հարցն ուղղված շվեդ երգչուհի Լորինին եթերում սխալ է թարգմանվել ադրբեջաներեն: Լրագրողը խնդրել էր Լորինին մեկնաբանել իր հանդիպումը ադրբեջանական ընդդիմության հետ:

Սակայն հարցը թարգմանվել է այնպես, կարծես Լորինին հարցրել են` ինչպես էր նա իրեն զգում բեմում:

Ի դեպ, մամլո ասուլիսի վարողը նույնպես միջամտել է իրավիճակին` նկատելով, որ Լորինը, իհարկե իրավունք ունի պատասխանել հարցին այնպես, ինչպես ցանկանում է, բայց բոլորի մոտ լավ տրամադրություն է, և թերևս, չարժէ քաղաքականությունից խոսել:

Երգչուհին, սակայն, պատասխանելով հարցին, փիլիսոփայորեն նկատել է, որ գոյություն ունի երկու Լորին, և այստեղ ներկա Լորինը ցանկանում է խոսել միայն բեմում իր ելույթի մասին, «փոխանցել իր տրամադրությունը, ցնծությունը»:

Ինչպես նշում է contact.az-ը, արդեն գիշերը սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր հեռուստաընկերության թույլ տված «սխալը»:

Tekali Taxi